-
27.01.2018|
16:01
Բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրը ներկայացվել է նախագահին` ՊՆ վարչական համալիրում կայացած նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ ծրագիրը նախատեսում է «զինված ուժերը հասցնել նոր ու բացառիկ մակարդակի»։
-
26.01.2018|
14:31
«Բաքուն փորձում է միջազգային ասպարեզում դիվանագիտական ձախողումները կոմպենսացնել, շեղել ուշադրությունը Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի ստացվելու»` Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
-
26.01.2018|
10:08
Հունվարի 19-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին հայտարարել է, որ այդ պետությունը սկսել է բանակի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինի շրջանում:
-
26.01.2018|
10:03
Ավելի զարմանալի է այն, ինչ մենք իմանում ենք քրդական լրատվամիջոցներից, քանի որ իրականում Իրանի առաջատար ԶԼՄ-ները (IRNA, ISNA, Mehr news, Fars, Press TV, Tasnim և այլն) նման մանրամասներ չեն հրապարակել:
-
25.01.2018|
14:13
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) նույնպես իր մասնակցությունն է ցուցաբերում «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությամբ զինծառայողների վերականգնողական կենտրոնի բացման աշխատանքներին։ ՀԵՀ կողմից հատկացված միջոցներով զինծառայողների վերականգնողական կենտրոնի համար ձեռք կբերվեն բժշկական ֆունկցիոնալ մահճակալներ։
-
25.01.2018|
12:48
Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) հրամանատարությունը հայտնել է Աֆրինում ռազմական գործողություն իրականացնող թուրքական ԶՈՒ-ի և նրանց աջակցող խմբավորումների՝ ավելի քան 200 զոհի մասին:
-
25.01.2018|
12:27
Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:
-
23.01.2018|
14:49
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2017 թվականի արդյունքների ամփոփմանը և 2018 թվականի անելիքներին: Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2017 թվականին բանակաշինության ոլորտում իրականացված մեծածավալ աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2018 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
-
23.01.2018|
10:30
Իրանում օրերս բնակչության սակավաթիվ խմբերի հուզումների կապակցությամբ ակամա ¥թեև բացահայտորեն դրանում շահագրգռված շրջանակների փոխանցմամբ¤ տեղեկատվական հոսքի մեջ էր նետվել նաև «Իրանի քրդերի» թեման: Զարմանալի էր այդ մասին բավական տարօրինակ դատողություններ գտնել և կարդալ ինչպես արևմտյան, այնպես էլ ռուսական լրատվամիջոցներում:
-
23.01.2018|
00:43
Հյուսիսային Սիրիայի ժողովրդավարական դաշնային համակարգի ներկայացուցիչներից Սինամ Մոհամադը և Սիրիայի ժողովրդավարական խորհրդի անդամ Նոբահար Մուստաֆան թուրքական ընդդիմադիր diken.com.tr կայքին հարցազրույց են տվել, որում բացահայտել են սիրիական Աֆրինում թուրքական ԶՈՒ-ի սկսած ռազմական գործողության քաղաքական ինտրիգները, խոսել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և քրդական ուժերի միջև խախտված պայմանավորվածությունների, շարունակվող բանակցությունների և դավաճանված լինելու մասին: